Նա, ով իրեն մտավորական է համարում, վեր կկենա և կգա Ազատության հրապարակ, եթե դեռ չի եկել, ապա ոչ մի կոչ էլ նրան այստեղ չի բերի, այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։ «Այ երբ կհասունանա, այդ ժամանակ էլ կգա»,– ասաց նա։
Դերասանը նշեց, որ Արցախը Ադրբեջանի չտալը դարձել է համար մեկ հարցն այսօր։ «Մենք մեր երկիրը տալու չունենք։ Ինչպես դա կանի մարդը, որն այսօր իբր ղեկավարում է, դա իր խնդիրն է, թող դիմի օգնության և լուծի այդ հարցը։ Եթե չի կարողանում, թող գնա, գան մարդիկ, որոնք կկարողանան այդ հարցը լուծել։ Կհարցնեք՝ ո՞վ, չեմ կարող պատասխանել, բայց հաստատ կան այդ մարդիկ, կան շատ խելացի մարդիկ»,– ասաց նա։
Դերասանը նշեց, որ այսօր բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց գաղափարական տարաձայնությունները և միավորվեն ի շահ Արցախի պաշտպանության։ «Դա է այսօր կարևորը, պետք է միավորվել, ու այս հրապարակը պետք է լցվի»,– ասաց նա։