Այս պահին ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բանակցություններ են ընթանում։ Վերջինները խոստացել են 1 ժամվա ընթացքում պատասխանել՝ թույլատրվո՞ւմ է վրանը տեղադրել, թե՞ ոչ։
«Խնդրում ենք միացեք այս պայքարին։ Մեր երեխեքի արյան համար մեզանից լավ ոչ մեկ պատասխան չի կարող ուզել։ Մեզանից էլ թանկ ոչ մեկ Արցախի համար չի վճարել։ Արցախում չի կարող թուրքը ոտք դնել։ Ես պատաստ եմ ազգի հետ գնալ մեռնելու, եթե իմ տղեն զոհվել է, իմ ապրելն էլ իմաստ չունի։ Մեր ցավը մեծ է, գիտեմ, 24 ժամ ցավում է, վեր կացեք, ծնողներ»,- Ազատության հրապարակում հայտարարեց զոհված զինծառայողների ծնողներից մեկը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ վերջինները փորձում էին վրան տեղադրել Ազատության հրապարակում՝ հայտարարելով, որ ցանկանում են նստացույց սկսել։