Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Սիրելի՛ վանաձորցիներ, ամեն տարի ձեր խոնարհ ծառան մասնակցել է Հայոց ցեղասպանության նախօրյակին կազմակերպվող ջահերով երթին։ Այս տարի «հատուկ հանձնարարությամբ» ես զրկված եմ ազատությունից, իսկ քաղաքս` զարգացումից։
Սակայն այս պահին ուզում եմ խոսել մեր բոլորիս ազգային պարտքի և սրբազան արժեքների մասին: Մենք հա՛յ ենք, պահանջատեր հա՛յ, ով լցված է Արցախի պաշտպանության վճռականությամբ և ապրում է ցեղասպանության արդար դատի ու վրեժի սպասումով: Այս «կարմիր» գծերը մեր գոյաբանական հիմքերն են։
Խնդրում եմ ապրիլի 23-ին մասնակցել ջահերով երթին` դրանով իսկ ձեր ձայնը լսելի դարձնել ու բռունցքվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի։