Պետք է դուրս գալ այս անկարող վիճակից։ Իրեն հարգող յուրաքանչյուր մարդ չի կարող ասել՝ ես անկարող եմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը։
Դիտարկմանը, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ ընդդիմությունը դուրս եկավ, կրկին ժամանակավոր կառավարության մասին էր խոսք գնում, ինչը չաշխատեց, արդյո՞ք հիմա կաշխատի՝ Տոնոյանն արձագանքեց՝ նշելով, որ ժողովուրդը տեսավ, որ մարդիկ են եղել, որոնք իշխանության են եղել և ճիշտ չեն վարել, դրա համար էլ՝ չաշխատեց։ Տոնոյանը գտնում է, որ պետք է լցնել հրապարակը, իշխանությունը տալ վստահելի, մաքուր անձանց, մասնագետների, իսկ վարչապետը պետք է լինի կատարող՝ խորհրդի։
«Այս պահին գործող վարչապետը բռնազավթել է իշխանությունը և կատարել է տալիս բոլորին՝սկսած ժողովրդից, ՍԴ-ից և այլն։ Բոլոր իշխանական օղակներն այժմ ենթարկվում են մեկ մարդու, դա էլ հո տեսնում ենք։ Շատ-շատ ենք լռել, էլ ժամանակ չկա լռելու։ Մենք ենք մեղավոր նաև, որ լռել ենք»,- նշեց Տոնոյանը։