00:00:00

Հատուցման մասին խոսելն այս փուլում վաղ է․ Արթուր Վանեցյանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

11:31, 21 ապրիլ 2022 Քաղաքականություն

Ինչպես կարելի է գնահատել հատկապես պատերազմից հետո այսօրվա իշխանության ձեռնարկած քայլերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։

Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասաց, որ որևէ քայլ արված չէ, արվել է մեկ քայլ՝ երբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարեց, թե Ցեղասպանության ճանաչման հարցը սփյուռքի հարցն է․ «Դա հերթական անհեթեթ հայտարարությունն է, որն ուղղակի անթույլատրելի է։

Ֆանտաստիկայի ժանրից է, որ ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը կարող է նման հայտարարություն անել»։

 

Ինչ վերաբերում է իրենց դիրքորոշմանը, Վանեցյանը նշել է, որ հատուցման մասին խոսելն այս փուլում վաղ է․ «Ես ավելի կարևոր եմ համարում, որ մենք հասնենք նրան, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ողջ աշխարհի կողմից, հատկապես՝ Թուրքիայի, որն ընդունի ու ներողություն խնդրի հայ ժողովրդից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր