00:00:00

Այս 1.5 տարում իշխանությունը ոչինչ չի արել բանակի համար, փոխարենը «կարմիրբերետավորներ» են զարգացնում․ Սեյրան Օհանյան

23:07, 20 ապրիլ 2022 Քաղաքականություն

44-օրյա պատերազմից հետո անցած այս մեկուկես տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները ոչինչ չեն արել անվտանգային համակարգը ձևավորելու, բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ, այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Հայաստանի Հանրապետության իշխանությունները այս մեկուկես տարվա ընթացքում՝  2020թ․ նոյեմբերի 9-ից հետո մատը մատին չեն խփել անվտանգային համակարգը ձևավորելու, բանակի մարտունակությունը վերականագնելու, սահմանների մասին չեն մտածել, ընդհակառակը, նրանք փորձել են այդ ուժային կոմպոնենտը զարգացնեն միայն մայրաքաղաքում՝ Ոստիկանական զորքեր, «կարմիրբերետավորներ»։ Սա խոսում է այն մասին, որ իրենք փորձում են պահել միայն իրենց իշխանությունը, իրենք աթոռները»,– ասել է նա։

Ըստ նրա՝ խելացի ղեկավարությունը կմտածեր իր երկրի սահմանների մասին, իսկ սա նշանակում է, որ հայրենիք հասկացությունն իրենց մոտ չկա, իրենց մոտ կա միայն իշխանություն հասկացությունը։

«Եվ այդ պայմաններում կուրորեն գնալ խաղաղության պայմանագրի կնքման, մեր համար անընդունելի է։ Մանավանդ այս պայմաններում, որ ՀՀ իշխանությունները գտնվում են ճնշման տակ, առանց այդ պայմանների գնալ խաղաղության, դա նշանակում է հետագայում տանել տնտեսական ճնշումների տակ, ժողովրդագրական պատկերը Հայաստանում կարող է փոխվել, բավականին մեծ են սպառնալիքները, որոնք գոյություն ունեն, եթե առանց նախապայմանների է տեղի ունենում խաղաղության գործընթացը»։

Պատասխանելով հարցին, թե ինչ գործողություններ է նախատեսում «Հայաստան» խմբակցությունը, Սեյրան Օհանյանն ասել է, որ գործողությունների մի ամբողջ շարք է պլանավորված, որոնք պետք է իրականացնեն փողոցում։ Նա նաև նշել է, որ այն պահից ի վեր, երբ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից ճնշումները շարունակական դարձան, իրենք սկսել են կոնկրետ գործողություններ անել ի պաշտպանություն Արցախի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր