00:00:00

Տղաները անպայման պետք է վրան ունենան. Ամոթ է, որ այս հասարակ հարցն այսքան ձգձգվել է.Էլինար Վարդանյան

19:42, 20 ապրիլ 2022 Քաղաքականություն

Առավոտից Ռոբերտ Հայրապետյանի հետ Ազատության հրապարակում բանակցում ենք հերթապահություն իրականացնող Ոստիկանության պատասխանատուների հետ` հացադուլ հայտարարած երիտասարդներին վրանով ապահովելու հարցով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Աշխատանքային կոնտակտներ հաստատեցինք նաև ՄԻՊ գրասենյակի հետ: ՄԻՊ-ը արձագանքեց օպերատիվ, խնդրի վերաբերյալ խոսեց Ոստիկանության պետի հետ: Այժմ սպասում ենք Ոստիկանության արագ արձագանքին: Տղաները անպայման պետք է վրան ունենան: Ամոթ է, որ հասարակ վրանի հարցն այսքան ձգձգվել է: Խնդիրը րոպե առաջ պետք է լուծված լինի:

Ուզում եմ նաև դիմել մեր երիտասարդներին: Այս պահին դուք պետք է լինեք ձեր հասակակիցների կողքին: Նրանք պայքարում են մեր երկրի համար»:

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31