00:00:00

ԱԺ-ն խուսափում է մինչև ապրիլի 24-ը հայ-թուրքական հարաբերությունների հարցով որևէ միջոցառում կազմակերպել․ Մանուկյան

18:51, 20 ապրիլ 2022 Քաղաքականություն

«NEWS.am»-ը գրում է․

«Ազգային ժողովի նիստերի դահլիճում ապրիլի 21–ին նախատեսված «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ լսումները չեն լինելու։

Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն էր, Ազգային ժողովի կայքում էլ  օրեր առաջ հրապարակվել էր լսումների վերաբերյալ հրավերը։

«Օրենքով նախատեսված պահանջները կատարվել էին, իսկ Ազգային ժողովի ղեկավարությունն էլ թույլտվություն էր տվել լսումներ անցկացնելու վերաբերյալ, սակայն վերջին պահին պատճառաբանեցին, թե տեխնիկական անձնակազմը Երևանում չէ, չեն կարող սպասարկել։ Հակառակ մեր հորդորներին, որ մենք կապահովենք տեխնիկական մասը և ուղիղ հեռարձակում կլինի, մերժում ենք ստացել։

Առաջարկել են ապրիլի 24–ից հետո մեկ այլ օր անցկացնել լսումները։ Թերևս Հայաստանի Ազգային ժողովը խուսափում է մինչև ապրիլի 24–ը հայ–թուրքական հարաբերությունների հարցով որևէ հրապարակային միջոցառում կազմակերպել խորհրդարանում, որպեսզի իբր թե առանց նախապայմանների իրենց հետ խոսող թյուրքական իշխանություններին և Ադրբեջանին չզայրացնի»,– «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր