Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցիաները շարունակվում են։
Քիչ առաջ Ազատության հրապարկում մի շուն էր շրջում, որին մոտեցավ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը կիրակի օրվանից պայքարի է դուրս եկել, ու իր պնդմամբ՝ տուն չի վերադառնալու, մինչև արդյունքի չհասնեն։ «Ժողովուրդ, դաժե Չալոն ա եկել ստեղ, փոշմանել ա»,- կատակելով ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։ Չալոն այն շունն էր, որ 2018 թվականին ուղեկցում էր Փաշինյանին Գյումրիից Երևան։