Ազատության հրապարակ են եկել մի խումբ երիտասարդներ։ Նրանց զուգահեռ քիչ առաջ մեծ թվով «կարմիր բերետավորներ» մտան Ազատության հրապարակ։ Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը նշեց, որ դա պայմանավորված է իրենց վախերով, ինչից են վախենում՝ չգիտի։ Նրա խոսքով՝ երիտասարդների ներգրավումը շատ կարևոր է։
«Երիտասարդների ներգրավումը համարում եմ մեր գործի հիմնական, ամենակարևոր հատվածը։ Եթե երիտասարդությունը ոտքի կանգնի և իր իրավունքների համար սկսի պայքարել, որևէ մեկը չի կարողանալու կասեցնել նրանց», - ասաց Արթուր Վանեցյանը։