00:00:00

Միջադեպ Ազատության հրապարակում․ ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

09:09, 20 ապրիլ 2022

Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Ազատության հրապարակում։ Քաղաքացիներից մեկը մոտենալով հացադուլ իրականացնող 44-օրյա պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանին և Նվեր Կիրակոսյանին, հայհոյանքներ հնչեցրեց նրանց հասցեին, որից հետո տեղի ունեցավ քաշքշոց։

Ոստիկանների միջամտությունից հետո միջադեպը կանխվեց։ Տվյալ քաղաքացուն ոստիկանները բերման ենթարկեցին։ 

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է` 44 օրյա պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանը և Նվեր Կիրակոսյանը հացադուլ են հայտարարել՝ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման պահանջով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր