00:00:00

Վանաձորում բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են բարեկարգ ճանապարհներ․ Առավոտ

23:11, 19 ապրիլ 2022 Քաղաքականություն

Մոտ 1 ժամ է վանաձորցիները փակել են դեպի Դիմաց թաղամաս բարձրացող ճանապարհը: Պատճառն այն է, որ դեռեւս նախորդ տարվա սեպտեմբեր ամսից Աղայան փողոցը գտնվում է մեղմ ասած անմխիթար վիճակում: Ճանապարհները գրեթե անանցանելի են: Գրում է «Առավոտ»-ը։


Թաղամասի բնակիչներն ու վարորդները այս կերպ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, որպեսզի ճանապարհի բարեկարգման աշխատանքները սկսվեն հնարավորինս շուտ. «Ամեն օր այս ճանապարհից եմ օգտվում, գնում եմ գործի, գործից տուն: Մեքենայիցս գրեթե ոչինչ չի մնացել: Ամեն օր մի նոր մաս է կոտրվում, ափսոս են այս մեքենաները»,- ասում է վարորդներից Արմենը:

«Էս փոշին ամբողջությամբ լցվում է տները: Բանուկ փողոց է, եթե 2 մեքենա իրար հետեւից անցավ, տանը նստած շունչդ կտրվում է: Արդեն օրերը տաքացել են, լուսամուտ ենք բացում ու խեղդվում էս օդից,- ասում է թաղամասի բնակիչներից Դավիթը:

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման են գնացել Լոռու մարզպետարանի աշխատակիցներ: Տեղում են նաեւ ոստիկանության ծառայողները: Փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը ակցիայի մասնակիցների հետ պայմանավորվածություն ձեռք բերեց, որպեսզի ճանապարհը բացեն, խոստանալով, որ 15 օր անց շինարարական կազմակերպությունը կվերսկսի ասֆալտապատման աշխատանքները:

Ավետիսյանը տեղեկացրեց նաեւ, որ մինչ այդ ճանապարհն անընդհատ կջրեն, որպեսզի փոշին հնարավորինս քիչ բարձրանա օդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր