00:00:00

Ռուսաստանն ու Հայաստանը երրորդ երկրներին չեն տրամադրի իրենց տարածքները

18:21, 19 ապրիլ 2022

Ռուսաստանը և Հայաստանը չեն տրամադրի իրենց տարածքները երրորդ երկրներին կենսաանվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ օգտագործելու համար, ասվում է Կրեմլի կայքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցություններից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

«Ղեկավարներն ընդգծել են կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Մոսկվայի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրագործման կարևորությունը, այդ թվում՝ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի շուրջ 2021 թվականի մայիսի 6-ի փոխըմբռնման հուշագրի հիման վրա։

Հաստատվել է, որ երկու պետությունների տարածքները չեն տրամադրվի երրորդ երկրների օգտագործմանը՝ կենսաանվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ ուղղված գործունեություն իրականացնելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր