00:00:00

ՀՀ-ն և ՌԴ-ն տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

18:52, 19 ապրիլ 2022 Քաղաքականություն

Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Փաստաթղթի համաձայն՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես, լինելու են այդ ոլորտում սպառնալիքներին հակազդելու համակարգումը, տվյալների փոխանակումը բացահայտելու, կանխելու, ճնշելու և հետաքննելու նպատակով, ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված հանցագործություններ»,- ասված է հաղորդագրությունում։

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը ստորագրել են երկու երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը և Արմեն Գրիգորյանը, նշել են նախարարությունից։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում։ Նրա հետ Մոսկվա են ժամանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Վահրամ Դումանյանը, պաշտոնատար այլ անձինք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր