Ազատության հրապարակում է «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պահանջով։
«Ես ուզում եմ հայտարարել, որ այսօրվանից «5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը և համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանն այս ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ»,- նշեց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։ «Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին հետևել մեր օրինակին, որ կարողանանք հավատ և վստահություն արթնացնել մեր ժողովրդի մեջ»,- հավելեց նա։