00:00:00

Շենգավիթի թաղապետը մանդատը չի վերցնի․ հայտնի է՝ ով կփոխարինի Բեղլոյանին

08:25, 19 ապրիլ 2022

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջիկայում նոր պատգամավոր կունենա։ Irakanum.am-ը տեղեկացրել էր, որ խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը վայր կդնի պատգամավորական մանդատն ու կտեղափոխվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ Հունիսի 1-ից նա ստանձնելու է հանձնաժողովի անդամի պաշտոնը։

ՔՊ նախընտրական ցուցակով հաջորդը պատգամավորական մանդատը բաժին է հասնելու Շենգավիթի գործող թաղապետ Ռազմիկ Մկրտչյանին։

2021թ.-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում նա հերթական` 89-րդ համարն է, ում հաջորդում է Գայանե Եղիազարյանը։ Նա աշխատում է որպես ՔՊ տարածքային կառույցի խորհրդի քարտուղար։

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը պատգամավորական մանդատը չի վերցնելու։ Նա կշարունակի ղեկավարել Շենգավիթ վարչական շրջանը։ Նրա աշխատանքից և քաղաքային և կենտրոնական իշխանությունները գոհ են։ Սկիզբ առած թաղապետերի փոփոխությունը ևս շրջանցելու է Ռազմիկ Մկրտչյանին։

Նշենք, որ  Մկրտչյանին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար էր նշանակել Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանը` 2018 թվականի նոյեմբերի 22-ին։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր