Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը եղավ այն վերջնակետը, որն ինձ ստիպել է դուրս գալ փողոց ու դիմել այս ակցիային։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազատության հրապարակում արդեն երկու օր ակցիա անող Արթուր Վանեցյանը։
«Ես չեմ կարող հանգիստ լինել այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյան ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ կարող էինք կանխել պատերազմը, կանգնեցնել ավելի վաղ, բայց ունենալու էինք այս նույն արդյունքը՝ բացառությամբ զոհերի։ Ես չեմ հասկանում, թե ոնց կարելի է նման բան ասել»,-նշեց նա։
«Եկել եմ այստեղ, 30-ից ավել զոհված կամ անհետ կորածների ծնողներ, մարդիկ, որոնց տեսել եք, գալիս են ու ասում, որ մեզ քննադատել են, քանի որ երբ մենք պատերազմից հետո սկսել ենք ակցիաներ, իշխանություններն իրենց ասել են, որ իրենց երեխաներին կգտնեն, եթե մենք բողոքի ակցիաներ չանենք։ Գալիս են զոհվածի ծնողներ, ովքեր ասում են, որ ավելի մեծ բան չունեն կորցնելու, իրենց երեխան ամենաթանկը տվել են երկրին, իսկ հիմա մեկ գրչի հարվածով հանձնում են երկիրը»,-հավելեց նա։