00:00:00

Մահացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը

07:00, 19 ապրիլ 2022

Կյանքից հեռացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ռուզաննա Խաչատրյանը։

«Դժվար, բարդ, բայցև ազնիվ, սկզբունքային, խորը մարդ։ Վահան Իշխանյան, հանգչիր խաղաղությամբ...»,-գրել է նա։

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ևս իր էջում ցավակցություն է հայտնել Վահան Իշխանյանի մահվան կապակցությամբ․« Լույսերի մեջ մնաս, Վահան ջան.... Շատ ցավալի լուր: Փայլուն հրապարակախոս, լրագրող, գրող Վահան Իշխանյան ջան, իմ առաջին գլխավոր խմբագիր»:

Վահան Իշխանյանը 58 տարեկան էր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր