5165 շարժումը հայտարարություն է տարածել, որում ասված է․
Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո ձևավորվելու է հանրային վստահության արժանացած, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը լուծելու է նշված խնդիրները․
1․ Բանակի վերականգնում, վերազինում և մարտունակության բարձրացում,
2․ Արտաքին սպառնալիքների չեզոքացում՝ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմամբ,
3․ Ատելության մթնոլորտի վերացում՝ հանրության ներքին համերաշխության ապահովմամբ,
4․ Տնտեսական ազատությունների և սոցիալական արդարության երաշխավորում,
5․ Նոր խորհրդարանական ընտրությունների կազմակերպում՝ մեկ տարվա ընթացքում։
Վերը նշված ժամանակավոր կառավարությանը չեն անդամակցելու ՀՀ նախկին նախագահները և առավելևս չեն ղեկավարելու այն։
Ավելի վաղ շարժումը հայտնել էր, որ ապրիլի 19-ից սկսում են անդադար ռեժիմի գործողություններ՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։