00:00:00

Բանակում չծառայած մարզպետը. ինչ հիմքով է Մովսիսյանն ազատվել ծառայությունից

18:24, 18 ապրիլ 2022

Արագածոտնի մազին չի հաջողվում  այնպիսի մարզպետ ունենալ, որը և՛ բանակում ծառայած կլինի, և՛ բարձրագույն՝ պատշաճ կրթություն կունենա: Նախկին մարպետի՝  Ռազմիկ Պետրոսյանի ազատման հիմքում, ըստ էության, կեղծ դիպլոմն էր: Ներկայիս մարզպետը՝ Սերգեյ Մովսիսյանը, դիպլոմ ունի, բայց  բանակում չի ծառայել՝ թեև պատերազմական իրավիճակում, հենց մարզպետն է մարզի՝ զորահավքի պատասխանատուն:

Irakanum.am-ին  հասած տեղեկությունների համաձայն,  Սերգեյ  Մովսիսյանի մայրը՝ Սիլվա Թադևոսյանը Արագածոտնի մարզի առողջապահության վարչության պետն է եղել: Հենց պաշտոնավարամն տարիներին էլ որդուն ազատել է ծառայությունից՝ ծառայության հետ ոչ համատեղելի հիվանդության հիմքով: Ըստ լուրերի՝ այդ հիվանդությունն անհամտեղել է  պաշտոնի հետ, բայց մարզպետը դա խնամքով թաքցնում է ու շարունակում պաշտոնավարել:

Irakanum.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն։ ՊՆ-ից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ չեն կարող մարզպետի՝ բանակից ազատվելու պատճառը նշել, քանի որ իրավունք չունեն անձնական տվյալներ հայտնել:

Ինքը՝  Սերգեյ Մովսիսյանը մեր գրավոր հարցմանը պատասխանելով ասել է, որ իր հիվանդությունը համատեղելի է պաշտոնի հետ: Մովսիսյանը չի ժխտել, որ բանակից ազատվել է հիվանդության հիմքով: Ասում է իր՝ չծառայելու հիմքում 1-ին սյունակի 54 բ հոդվածն է:

Ենթադրում ենք, որ խոսքը զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների սյունակի 54 բ հոդվածի  մասին է։ Իսկ թե որն է այն առաջարկում ենք ընթերցողներին ծանոթանալ այստեղ։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր