Չէի սպասում, որ այսքան շատ մարդ է գալու Ազատության հրապարակ։ Բոլորը պատրաստ են պայքարել մինչև վերջ, ասում ենք՝ չենք գնալու մինչև չզատվենք այս չարիքի իշխանությունից։ Ազատության հրապարակում քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Մանդատները վայր չենք դնում զուտ տեխնիկական պատճառներով, քանի որ իշխանափոխությունը խորհրդարանում է լինելու։ Բայց երկու օր է՝ մենք մարդկանց հետ ենք, հրապարակում, համարեք, որ վայր ենք դրել մանդատները»,- ասել է Վանեցյանը և հավելել, որ՝
«Ունենք հստակ գործողությունների պլան, և որոշ ժամանակ անց դուք ամենօրյա ռեժիմով ականատես կլինեք այս բողոքի ակցիայի ու մեկնարկող այլ ակցիաների զարգացմանն ու ընթացքին»։
Նրա կարծիքով՝ ընդդիմությանը կարճ ժամանակում կհաջողվի լուրջ փոփոխությունների հասնել։