00:00:00

Ռոբերտ Քոչարյանը ամբողջությամբ կազդուրվել է․ վերադարձել է ակտիվ աշխատանքի․ Խամոյան

11:53, 18 ապրիլ 2022

Երեկվանից Ազատության հրապարակում ընդդիմությունը մեկնարկել է բողոքի գործողություններ։ Կեսօրին «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Ազատության հրապարակում է լինելու և տուն չի գնալու։ Մեկ օր է ընդդիմադիր Վանեցյանը հրապարակում է։ Այս ընթացքում ընդդիմադիր տարբեր գործիչներ ու հանրային դեմքեր են այցելել Ազատության հրապարակ։

Ազատության հրապարակում են եղել նաև «Հայաստան» խմբակցության առանձին պատգամավորներ ու համակիրներ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ողջունել էր Արթուր Վանեցյանի նախաձեռնությունը, ֆեյսբուքյան իր էջում գրելով, որ առաջիկա պայքարը լինելու է ապակենտրոն ու ցանցային, բոլոր իրական ընդդիմադիր ուժերը դուրս են գալու փողոց
«Բոլոր նրանք, ում համար թանկ է մեր հայրենիքը, պետք է յուրովի դրսևորեն իրենց բողոքը։ Մենք ունենք քայլերի և գործողությունների հստակ ծրագիր,որի ամբողջական գործադրումը շուտով.....»,- գրել էր նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ևս լրագրողների հետ զրույցում այսօր վերահաստատել էր, որ ապակենտրոն պայքարը ունի մեկ օրակարգ։ «Առաջիկայում սպասեք փոքր ինչ, կտեսնեք»,- ասել էր Արամ Վարդևանյանը,  ի պատասխան այն հարցի, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կիամանա պայքարին։

Ինչպես հայտնի է ընդդիմությունը ապրիլի 5-ին հանրահավաք էր հրավիրել, որին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը առողջական խնդիրների պատճառով չէր մասնակցել։

Irakanum.am-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը առողջացել է։ «Նախագահը ամբողջությամբ կազդուրվել է, և վերադարձել է ակտիվ աշխատանքային պրոցեսի»,- ասաց Ագնեսա Խամոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր