00:00:00

Իշխանափոխությունը պետք է լիներ կամովին նոյեմբերի 10-ի առավոտյան. Դավիթ Անանյան

10:54, 18 ապրիլ 2022

Եկել եմ ընկերներիս բարևեմ գնամ, եթե իմ բարևելը աջակցության տարր չունենար, բնականաբար ես կարող էի հեռախոսով էլ զանգել և բարևել: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրղների հետ զրույցում Ազատության հրապարակում ասաց ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը:

«Ակտիվ քաղաքականությամբ երբևէ չեմ զբաղվել, համարեք, որ քաղաքացիական պարտքս կատարելու համար եմ այստեղ գտնվում: Ես իշխանության այն օղակում եմ եղել, որը զբաղված է եղել երկրի տնտեսությամբ: 2020 թվականի հունիսի սկզբից ես չեմ համարվում այս կառավարության մասնիկը, իսկ մինչ այդ պահը կառավարության հետ ունեցել եմ իմ հարաբերություններն ու պատասխանատվությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանափոխությունը պետք է լիներ կամովին նոյեմբերի 10-ի առավոտյան.

«Սա է իմ դիրքորոշումը, որից ես չեմ հրաժարվում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր