«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վստահ եմ՝ Գուրգեն Մելիքյանին ներկայացնելու կարիք չկա: Սերունդներ է կրթել ու իր ամենօրյա վարքագծով բարձր պահել մեր մեջ իրական ազգային արժեքները: Իսկ քիչ առաջ 85 ամյա Գուրգեն Մելիքյանը մեզ հետ միասին, ուս ուսի կռվում էր ոստիկանների հետ:
Սիրելի հայրենակիցներ, վեր կացեք և եկեք հրապարակ: Մեր գործն արդար է: Մենք պետք է կասեցնենք օրվա իշխանությունների այս կործանարար ընթացքը»: