«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ Արթուր Վանեցյանի կոչ-հորդորից հետո օպերայի հրապարակում է, և որ իրեն փորձել են բերման ենթարկել:
«Արթուր Վանեցյանի կոչ-հորդորից հետո օպերայի հրապարակում եմ։ Այս ընթացքում մեծ թվով քաղաքացիների հետ եմ հանդիպել, բովանդակային զրույցներ ունեցել։
Բոլորի մտահոգությունները տարբեր ձևակերպումներով նույնն է՝ ինչպե՞ս հեռացնել այս իշխանություններին, ինչպե՞ս կանխել Արցախի և Հայաստանի անկումը։
Ճանապարհը մեկն է՝ մի կողմ թողնել նեղ անձնական շահերը և որքան հնարավոր է արագ համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ։
Հ. Գ. Ոստիկանական համազգեստով մի խումբ անհասկանալի դեմքեր փորձում էին ինձ բերման ենթարկել, երբ փորձում էի պաշտպանել մեր մի քանի քաղաքացու՝ ոստիկանական ուժի ապօրինի կիրառումից։