Առաջիկա օրերին Թուրքիան նոր ռազմական գործողություն է սկսելու Իրաքի հյուսիսում` անվտանգության բուֆերային գոտին մեծացնելու նպատակով:
Բնականաբար, այդ բուֆերային գոտին նշանակում է Իրաքի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս նոր տարածքի նոր, հերթական նվաճում թուրքական զինված ուժերի կողմից: Այսինքն` որպեսզի «խաղաղություն դարաշրջան» բացվի, Թուրքիան նոր տարածքներ պետք է նվաճի Իրաքից` գումարելով արդեն եղածին:
Իմիջիայլոց, թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ այս նոր գործողությունը «կազատագրի Իրաքը և Սիրիան ԱՄՆ ճիրաններից»:
Այս տակտիկան հաճախակի է կիիրառվում Թուրքիայի կողմից: Չզարմանաք, որ ապագայում նույնը տեսնեք նաև Հայաստանի Հանրապետության միջազգային սահմանների նկատմամբ, քանի որ եթե սահմանը զորք չի պահում, այլ միայն թուղթ, այն թղթի պես ճզմելով էլ նվաճում են: Ավելին, այդ գործում Թուրքիային կօգնեն թուրքամետ կապիտուլիացիոն խմբավորման ներկայացուցիչները, ինչպես դա լինում է Իրաքի պարագայում, երբ Իրաքյան Քրդստանի ղեկավարը գնում է Անկարա` «տեղեկանալու», որ շուտով իր տարածքում թշնամական երկրի բանակ է մտնելու: