Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պիտի թույլ չտանք, որ այսօրվա իշխանությունը Արցախը նվիրի թշնամուն, և պիտի դիմենք վճռական գործողությունների թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում։
Գնում եմ միանալու Արթուր Վանեցյանի նախաձեռնած պայքարին և կոչ եմ անում միանալ մեզ։
Ցույց տանք, որ հայ ժողովուրդը արժանապատիվ է, և մեր անունից ոչ ոք չի կարող հակահայ որոշումներ կայացնել։
Վճռական գործողությունների մեկնարկը տրված է»,- գրել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ապրիլի 17-ին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով, կոչ է արել քաղաքացիներին գնալ այնտեղ ու պայքարել՝ հանուն Հայաստանի և Արցախի փրկության: