00:00:00

«Սեւ հովազ» ջոկատի հրամանատարի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, անժամկետ նստացույց է սկսել

16:06, 16 ապրիլ 2022

«Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, անժամկետ նստացույց է սկսել։ 

NEWS.am-ի հետ զրույցում նա ասել է, որ պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ այս շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում հնչեցրած մի քանի հայտարարություններն են։

«Ասում է՝ հնարավոր էր կանխել պատերազմը։ Նշանակում է՝ նպատակաուղղված զոհե՞լ է մարդկանց։ Ասում է՝ եթե անգամ խաղաղության պայմանագիր կնքենք, երաշխիք չկա, որ մեր սահմանին ոտնձգություն չի լինի։ Ես եղբորս շիրիմի մոտ երդվել եմ՝ մինչեւ վերջ պայքարելու եմ, ավելի լավ է պայքարելով մահանամ, քան սպասեմ, թե երբ է թուրքը գալիս ինձ մորթելու։ Առանձին մարդիկ անընդհատ կոչ են անում միասնության, ես եկել եմ, կոչ անող մարդկանց եմ սպաում»,- նշեց Գասպարյանը։

Սերոբ Գասպարյանի խոսքով՝ անհնար է խաղաղություն հաստատել այն ժողովրդի հետո, որը միայն քո մահն է ուզում։

«Ամենաշատը ես եմ կողմ խաղաղությանը, որովհետեւ ես եմ իմ ամենաթանկը կորցրել, բայց ծիծաղել է, որ մենք խաղաղություն ենք գոչում, իսկ Ալիեւը ռազմատենչ հայտարարություն է անում։ Մենք չենք կարող բարեկամ լինել մի ժողովրդի, որը հայ մորթելուց հաճույք է ստանում»,- ընդգծել է Սերոբ Գասպարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր