00:00:00

Ծնվել է անհետ կորած զինվորի քույրը․ (լուսանկարներ)

12:40, 16 ապրիլ 2022

««Բեգլարյան ԲԿ»-ում աղջիկ է ծնվել։ Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ի պաշտոնական կայքէջը։
Սա կարող էր սովորական մի նախադասություն լինել, բայց պետք է հայտարարենք, որ ուրախ լուրն ամբողջ հայ ժողովրդի դուռն է թակել։
 
Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը։ Մայրը՝ Արմենուհի Թիզյանը, հուզված նշում է, որ դեռ անուն չեն որոշել։
 
Վիրահատությունը կատարել են Արմեն Շահգալդյանն ու Տիգրան Տեր-Իսահակյանը։ Այն բարեհաջող է անցել։
 
Մայրն ու դուստրն իրենց լավ են զգում։ Շնորհավորում ենք։
Ուժ ու բարեկեցություն Թիզյանների ընտանիքին՝ խաղաղ երկնքի տակ»։
 
Այս մասին տեղեկանում ենք «Բեգլարյան ԲԿ»-ի ֆեյսբուքյան էջից:
 
 
 
 
Հնարավոր է սա 3 մարդ և people standing-ը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 1 հոգի-ի նկարն է

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր