00:00:00

Մերկելը և Թրամփը կոչ են արել Պուտինին նշում գործադրել Բաշար Ասադի կառավարության վրա

00:15, 03 մարտ 2018 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Գերմանական կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտի հայտարարության մեջ ասվում է, որ Գերմանիայի կանցլերը և ԱՄՆ-ի նախագահն անհանգստացած են այն զինահամակարգերի բնագավառում մշակումների վերաբերյալ ՌԴ նախագահ Պուտինի հայտարարություններից, որոնք բացասական ազդեցություն կունենան սպառազինությունների վերահսկողության բնագավառում միջազգային հանրության ջանքերի վրա: Մերկելը և Թրամփը նաև քննարկել են Սիրիայի իրադրությունը և կոչ են արել Ռուսաստանին «դադարեցնել մասնակցությունը Արևելյան Ղուտայի ռմբակոծումներին և հասնել Ասադի ռեժիմի կողմից իրականացվող հարձակողական գործողությունների դադարեցման»: Նրանք կոչ են արել Մոսկվային ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր