00:00:00

Մշտադիտարկվել է բեռնափոխադրող 70 տրանսպորտային միջոց, կազմվել 40 վարչական արձանագրություն. ՔՏՀԱՏՄ

15:37, 15 ապրիլ 2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ:

Մասնավորապես՝ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները տարաքծային ստորաբաժանումների հետ մարտի 17-ից ապրիլի 15-ը ներառյալ մշտադիտարկել են Արմավիրի ու Արագածոտնի մարզերով անցնող միջպետական ճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրում իրականացնող 70 տրանսպորտային միջոց։

Մշտադիտարկման նպատակը ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշմամբ հաստատված բեռների թույլատրելի չափերի պահպանումն է, ինչի արդյունքում կբացառվեն դժբախտ պատահարները, չեն վնասվի ճանապարհային ենթակառուցվածքները։

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում վերահսկողության արդյունքում կազմվել է 40 վարչական արձանագրություն, նշանակվել՝ 8 մլն դրամի տուգանք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր