00:00:00

Իմ եղբայրը վարձով էր ապրում, բայց վերջերս վարձատուն եռապատկել է վարձավճարը․ Վահան Քերոբյան

08:24, 15 ապրիլ 2022

Կառավարությունը քննարկում է «Բնակարանների ռենովացիայի ծրագիրը»։ Դրանով նախատեսվում է գործարկել մեխանիզմ, որով սուբսիդավորվող վարկերի միջոցով ռենովացիայի կենթարկվեն բնակարանները՝ պայմանով, որ այդ ծախսերի 30 տոկոսը կօգտագործվի էներգախնայողության վրա։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անդրադառնալով, վարձով տրվող բնակարանների շուկայում առկա գնաճին, որ հետևանքով շատ քաղաքացիներ զրկվում են բնակարանից, նշեց․

«Իմ եղբայրը վարձով էր ապրում և վերջերս վարձատուն եռապատկել է վարձավճարը՝ ասելով, որ կան ավելի գրավիչ առաջարկներ վարձով տալու և երկար ժամանակի կանխավճարով։ Քանի որ վարձակալության շուկայում խնդիրը իսկապես սուր է, ուզում եմ մեր գործընկերներին կոչ անել, որ  ինչքնան հնարավոր է շուտ գործիքակազմը մտցնել բնակարանային շուկա, որպեսզի վարձով տների առաջարկը շուկայում կարողանա զսպել բարձր գնաճը, որի  արդյունքում մեր քաղաքացաիները, որ ապրում էին վարձով, հայտնվել են փողոցում։ Այս ծրագիրը կօգնի վերականգնել բնակարանային շուկան», - ասաց Քերոբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր