00:00:00

5165 շարժում. Ապրիլի 19-ից սկսում ենք անդադար ռեժիմի գործողություններ

10:44, 15 ապրիլ 2022 Քաղաքականություն

5165 շարժումը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը, Արցախի կարգավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հայտարարությունները համարելով Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամություն, ելնում են անժամկետ պայքարի՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։

Շարժման ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ գործողությունների մեկնարկը տրվում է ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին, Ազատության հրապարակում հրավիրվելիք մամուլի ասուլիսով, որտեղ հանրությանը կներկայացվի գործողությունների ծրագիր-ժամանակացույցը։

«Ժամն է միասնական պայքարի՝ հանուն Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության ու մեր արժանապատվության»,-նշում են գործիչները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր