00:00:00

Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքին միացել է 17.000 մարդ․ Հոխիկյան

18:13, 14 ապրիլ 2022

Այս տարվա փետրվարից «Ազատագրական շարժումը» սկսեց ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ստորագրում են եւ փողոցներում, եւ առցանց, ինչպես հայաստանցիները, այնպես էլ սփյուռքահայերը։ Մասնավորապես շարժման անդամները Հյուսիսային պողոտայում «սեղանիկ» են տեղադրել, որտեղ այն քաղաքացիները, ովքեր կողմ են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, մոտենում և ստորագրում են։ Միաժամանակ այն քաղաքացիները, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող գալ մայրաքաղաք, կարող են իրենց ստորագրությունը օնլայն տեղադրել։

Irakanum.am-ը «Ազատագրական շարժման» հիմնադիրներից Նաիրի Հոխիկյանից հետաքրքրվեց, թե քանի քաղաքացի է միացել ստորագրահավաքին։ Հոխիկյանը տեղեկացրեց, որ վերջին տվյալներով 17.000 մարդ է միացել ստորագրահավաքին։ Խոսքը և տեղում և օնլայն ստորագրողների մասին է։

Միաժամանակ Հոխիկյանը հայտնեց, որ մեծ մասը այն մարդիկ են, ովքեր անձամբ են եկել Հյուսիսային պողոտա և իրենց ստորագրությունը տեղադրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևաթղթի տակ։ Ստորագրահավաքը շարունակվում է։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր