Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 16-ին, շաբաթ օրը կմեկնի Գյումրի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Փաշինյանին Գյումրի կուղեկցի ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
Այդ օրը նշվում է ոստիկանության տոնը և երկրի ղեկավարությունը որոշել է այս տարի այն նշել Գյումրիում։ Չի բացառվում, որ Փաշինյանի այցը փակ լինի ԶԼՄ-ների համար։
Առայժմ հստակություն չկա, բայց հայտնի է, որ Փաշինյանը և ոստիկանության պետը մասնակցելու են ՀՀ ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի բացմանը։ Այդ օրը կտրվի նաև Գյումրիում պարեկային ծառայության աշխատանքի մեկնարկը։
Irakanum.am