Ավագ շաբաթվա իր հրապարակային, հակահոգեւոր «խոստովանությամբ» նա չինքնամաքրվեց, խաղաղարար չդարձավ՝ ոչ արտաքին, ոչ էլ ներքին կյանքում: Հերթական անգամ նա ստորադասեց ճշմարտությունը սեփական իշխանությանը։
Կարեւորություն չտալու համար նրա՝ բառախաղ հիշեցնող մեղսագործ կամ անմեղսունակ արտահայտություններին, պարզապես արձանագրենք, որ մի հատիկ ելույթով նա, ի շահ թշնամու, խաչ քաշեց մի ողջ ազգի երեսնամյա ազգային-ազատագրական, իրավական պայքարի վրա, խեղաթյուրեց, ոչնչացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի բուն մանդատը՝ ցուցաբերելով պետական պաշտոնյային անվայել վարքագիծ եւ դիվանագիտական ու բանակցային արվեստի էական թերիմացություն: Խոսեց Հայաստանի ու Արցախի տարածքները բռնազավթած պետությունների, ինչպեսեւ վերացական, անձեւ միջազգային հանրությունների անունից, բայց ոչ երբեք՝ հայոց ազգային շահի դիրքերից։
Կենարար փոփոխությունը պետք է կատարվի Երեւանում, ոչ թե Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում կամ Բեյջինգում։
Խաչելությանը հետեւում է Հարությունը։ Պիտի արժանի լինենք։
«Ժառանգություն» կուսակցություն