Պղծել են ՀՀ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը: Այս մասին գրառում է արել Արա Շահումյանը . «Ես էլ կասկած չունեմ, որ Հայաստանում վխտում են կոնկրետ թուրք գործակալներ… Հիբրիդային պատերազմը պոզով-պոչով չի լինում։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ պղծել էին Թումանյան 10 հասցեում գտնվող շենքի պատին տեղադրված Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթը։
2019 թվականի ապրիլին մեկնարկել է ստորագրահավաք՝ Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելու համար։ 2019 թվականի օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոս կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշանը։