00:00:00

Ճիշտ չի եղել առաջ քաշել գաղափարը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի․ ՔՊ-ական պատգամավոր

11:54, 14 ապրիլ 2022 Քաղաքականություն

1996 թվականին առաջ քաշվեց մի գաղափար, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի։ Տարիներ են անցել ու կարելի է ասել, որ դա ճիշտ չի եղել։ Խորհրդարանում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Ըստ Խաչատրյանի, 1988 թվականի շարժումը բերեց նրան, որ Դաշտային Ղարաբաղը հայաթափվեց, բերեց նրան, որ 400 կամ 500 հազար հայեր չկարողացան շարունակել իրենց կյանքը իրենց պատմական հայրենիքում, վերջապես բերեց նրան, որ մենք ունենք ԼՂԻՄ մի զգալի մասի կորուստ, որտեղ այլևս հայեր չեն ապրում։

«Հիշեցնեմ, որ դեռևս 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ասպարեզ նետվեց մի գաղափար, որ մեզ համար անընդունելի է մի ժողովրդի բռնի տիրապետումը մյուսի նկատմամբ: Ըստ էության, առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի, տարիներ են անցել ու այսօր կարելի է ասել, որ դա ևս ճիշտ չի եղել. այն ժամանակ մենք գիտեինք, որ Խորհրդային Միության ժամանակ հարց բարձրացվեց փոխանցել Ղարաբաղը Հայաստանին, դա մի այլ խնդիր էր ու մենք հետևություն չարեցինք Սումգայիթից, չխորացանք Բաքվի, Կիրովաբադի դեպքերի մեջ, հետո չվերլուծեցինք՝ ինչպես եղավ, որ 24 գյուղ հայաթափվեց։ Պետք է հասկանալ՝ նպատակը ո՞րն է՝ հերոսաբար ոչնչանա՞լ, թե՞ ապրել, զարգանալ ու հեռանկար ունենալ», - ասաց նա։

Ինչ վերաբերում ՝ ընդդիմությանը, ապա Վիգեն Խաչատրյանն ասաց, որ որոշել է չանդրադառնալ ընդդիմությանը։

«Եթե ինչ-որ մի աղջնակ գալիս է ու այստեղ ներքնաշոր է ցուցադրում, դա չի նշանակում, որ ես պետք է արձագանքեմ իր անդաստիարակ պահվածքին», - ասաց Խաչատրյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր