00:00:00

Այս կառավարությունը, որն առաջ է տանում խաղաղության օրակարգը, բոլորից առաջադիմական է․ Լենա Նազարյան

10:34, 14 ապրիլ 2022 Քաղաքականություն

Այս կառավարությունը, որն առաջ է տանում խաղաղության օրակարգը, բոլորից առաջադիմական է։ Խորհրդարանում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը։

«Սա շատ աննորմալ, տարօրինակ երևույթ է։ Որպես կանոն՝ հակառակն է լինում, ավելի առաջադիմական լինում է ընդդիմությունն ու քաղաքացիական հանրությունը։ Բայց այս կառավարությունը միայնակ չէ։

Ինձ միշտ հուսադրում է այն, որ քաղաքացիների ու զոհված զինծառայողների ընտանիքների հետ հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգն ունի շատ լայն հանրային կոնսենսուս։

Ես միանում եմ այդ կոնսենսուսին, հայտնում իմ աջակցությունը վարչապետին, ԱԳ նախարարին ու իր աշխատակազմին, ամբողջ կառավարությանը խաղաղության օրակարգը կյանքի կոչելու վճռական ու աներկբա պահանջով»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր