00:00:00

Ադրբեջանը (Թուրքիան) շարունակաբար ավելացնելու է հայատյացությունը, խրախուսելու է հայերի սպանդը․ Սիմոնյան

19:14, 13 ապրիլ 2022 Քաղաքականություն

Գիտեմ՝ շատերս ամեն օր թևաթափ ենք լինում հպարտ անբարոյականության հաղթահանդեսի ու դավաճանված լինելու զգացողության պատճառով։ 

 

Սակայն որպեսզի այդ ամենն ու մեզ դարերով ուղեկցող երկու ծայրահեղությունները՝ տհասությունից, տգիտությունից բխող քաղաքական մոլորությունները ու պաթոսախառը մեծամիտ պատրանքները չհանգեցնեն ազգային շահից կործանարար զիջումների, նախ պետք է ինքներս հասկանանք, պարզապես ՀԱՍԿԱՆԱՆՔ մի քանի հարց՝

 

1. Որևէ պետություն, այդ թվում՝ Հայաստանը, չի կարող կասեցնել մեկ այլ պետության ագրեսիան (Թուրքիա, Ադրբեջան և այլն), եթե նա շարունակաբար թուլացնում է ինքն իրեն՝ սկզբից քանդելով տնտեսական ներուժը, խրախուսելով հանցավորությունը, հետո՝ չօգտվելով իրավաբանական ու դիվանագիտական հնարավորություններից, իսկ ամենավերջում՝ քարոզելով բարոյական անկում, ներքին թշնամանք ու պառակտում։

 

2. Յուրաքանչյուր պետություն, այդ թվում՝ Հայաստանը,  կարող է կասեցնել մեկ այլ պետության ագրեսիան (Թուրքիա, Ադրբեջան և այլն), եթե նա կոնսոլիդացնում է իր ներուժը։ Թեկուզ այդ ներուժը փոքր է, բայց մարդկության արձանագրված պատմությունը չի հիշում որևէ դեպք, երբ նույնիսկ փոքր, բայց միասնական դարձած ազգը պարտված լինի ագրեսորին։ Հետևաբար, այստեղ խնդիրը ներուժի կոնսոլիդացումն է և արդյունավետ օգտագործումը, այլ ոչ թե պառակտումը և «անմեղի» դեմքով ասելը՝ «դե չենք կարող»։

 

3. Իր հայրենիքում իր կյանքի համար պայքարող ժողովուրդը երբեք չի կարող իջնեցնել իր պահանջները, քանի որ դրանից ներքև մահն է կամ ձուլումը՝ որպես ազգային միավոր, դադարելը գոյություն ունենալուց։ Հետևաբար՝ Արցախի հարցում առավել պակաս պահանջ, քան արտաքին ինքնորոշումն է՝ անկախության կամ Հայաստանին միանալու տարբերակով, հավասարազոր է բառիս բուն իմաստով գոյությունը դադարելուն։ Իսկ Արցախի ժողովրդի այդ իրավունքը ճանաչվել է ոչ միայն Հայաստանի, այլ նաև այս օրերին բազմիցս հղված «միջազգային հանրության» կողմից, իսկ ավելի կոնկրետ՝ այսօրվա ուժային կենտրոնների կողմից։ Ճանաչվել է ԲԱԶՄԻՑՍ (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ և այլն)։ 

 

4. Ադրբեջանը (Թուրքիան) շարունակաբար ավելացնելու է հայատյացությունը, խրախուսելու է հայերի սպանդը, զրկելու է Հայաստանին ու հայերին տարածաշրջանից տնտեսական, ֆինանսական, քաղաքական օգուտներ ստանալու բոլոր հնարավորություններից, երբեք չի հանդուժելու Հայաստան պետության գոյությունը մինչև հայ ազգին՝ որպես ինքնուրույն գործոն, վերացնելը։ Եվ այդ ամենն անելու է խաղասիրության քողի ու խաղաղության հնարավոր պայմանագրերի կետերը պահպանելու պատրվակով։ Սա հասկանալը դժվար չէ։ Ադրբեջանը գրեթե ամեն օր բացահայտ հայտարարում է դրա մասին։ 

 

5. Ժամանակը աշխատում է միշտ այն ազգերի ու պետությունների օգտին, որոնք տգիտությունն ու տհասությունը չեն բարձրացնում քաղաքական մակարդակ, չեն քարոզում բարոյական գահավիժում, այլ ԱՄԵՆ ԳՆՈՎ ապահովում են ազգային միասնականությունը պետականաշինության ու պետականապահպանության գործում՝ ոգեշնչելով ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ և ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ։

 

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր