Սա Ալիեւի երկար ժամանակների պահանջն է, սա Նիկոլ-Ալիեւ համատեղ գործունեության ու պայմանավորվածության արդյունք է, ես ուրիշ բացատրություն չունեմ: Այս մասին այսօր, Գորիսում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ իրենց թույլ չեն տվել մուտք գործել Արցախ:
Ինչ վերաբերում է ԱԳՆ-ի եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ իրենք տարակուսած ու մտահոգված են, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տվել պատգամավորների մուտքը Արցախ, Սաղաթելյանն ասաց. «Մտահոգված ու տարակուսված լինելը դեռեւս բավարար չէ, պետք է ձեռնարկեն գործուն քայլեր եւ անհապաղ կարգավորեն խնդիրը: Մնացածը դեմագոգիա է, մարդկանց մոլորեցնելու փորձ»:
Մենք ասում ենք՝ դու հայ ժողովրդի ճակատագիրը որոշելու իրավունք չունես: Այս ճանապարհը նշանակում է նոր Նախիջեւան, սրանով վերջնականապես կորցնելու ենք Արցախը, Արցախը հայաթափվելու է: Նիկոլը բավարարում է Ալիեւի պահանջը:
Եթե չեն կարողանում պաշտպանել Արցախը, պետք է հեռանան եւ գան այն ուժերը, որոնք կարող են պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ապահովել Արչցախի ինքնորոշումը եւ մեր պետությունը, ժողովուրդը ոտքի կանգնի: Այլ ճանապարհ չկա, այլ ճանապարհը պետության կորուստն է»:
Ինչ վերաբերում է վարչապետի պնդմանը, որ նախորդ իշխանությունից է ժառանգել բանակցային այն փաթեթը, որով պետք է 7 շրջանները հանձնվեին, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Ինչքան կարելի է մարդկանց ձեռ առնել ու հիմարացնել: Կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրել մեկ մարդ, որի անունը Նիկոլ Փաշինյան է: Ինքը եկել է իշխանության ունեցել ենք հաղթանակած բանակ, պետական կառավարման համակարգ, հաղթած պետություն:Լ Երեք տարվա մեջ ամեն ինչ մսխել է, երկիրը տարել է նոր պատերազմի եւ կապիտուլյացիայի: Հիմա հելնում, ասում է՝ հարիֆ էի, գցեցին ջեբս, չկարողացա, այդպես էլ պետք է լիներ:Մենք էլ ասում ենք՝ ոչ, համ հարիֆ ես, համ դավաճան ես, համ հետեւողականորեն երկիրը բերել, հաասցրել ես էս վիճակին, հիմա էլ պետք է հեռանաս, գոնե այս փշուրները կարողանանք փրկել»: