00:00:00

Ինչ նոր պաշտոն է առաջարկվել Սյունիքի նախկին մարզպետին

11:30, 13 ապրիլ 2022

Մարտի 3-ին ArmLur.am-ը գրել էր, որ մեզ հասած տեղեկություների համաձայն՝ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին խոստացել են տանել Պաշտպանության նախարարի խորհրդական: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս դեռեւս քաղաքական իշխանություններին իր վերջնական համաձայնությունը չի տվել, արդյոք ուզում է գնալ ՊՆ խորհրդական:

Եվ ահա, ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների, առաջիկայում Սյունիքի նախկին մարզպետի նշանակման հարցը կլուծվի եւ նրան կոնկրետ առաջարկ է արվել, որ նա դառնա ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի սահմանային հարցերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր