Քիչ առաջ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն Արցախի դրոշն ամրացրեց ԱԺ ամբիոնին ու հայտարարեց, որ չեն մասնակցելու քառօրյային, մեկնում է Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր․ «Լինելու ենք այնտեղ, որտեղ մեր երկրի առաջնահերթ օրակարգն է։ Պահպանենք այս դրոշը, քանզի պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում ենք Հայաստանը»։
Օհանյանից հետո ամբիոնին մոտեցավ Հայկ Մամիջանյանը՝ հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս չի մասնակցելու քառօրյային, մեկնում են Արցախ՝ լինելու հայրենակիցների կողքը։