00:00:00

Հայաստանը ոտքի է կանգնում և բարձր գոչում՝ Արցախ. Իշխան Սաղաթելյան

07:13, 11 ապրիլ 2022

Հայաստանում շարունակվում է Արցախի պետական դրոշի հաղթարշավը:

Արցախի դրոշը տեղադրվել է Չարենցավանում, Գյումրիում, Աբովյանում, Սևանում, Արմավիրում ու Էջմիածնում։

«Բոլոր այս քաղաքները միացան իշխանությունների հակազգային քաղաքականության մերժման արշավին։ Հայաստանը ոտքի է կանգնում և բարձր գոչում՝ Արցախ։ Մարդիկ ցույց են տալիս, որ իրենք կարող են տեղերում կազմակերպվել և, ի հակառակ օրվա իշխանությունների, Արցախի խնդիրը նորից դարձնել համազգային օրակարգի գլխավոր հարց։

Կեցցե՛ք սիրելի հայրենակիցներ։ Պաշտպանենք Արցախը՝ փրկենք Հայաստանը», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր