ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երեկվանից ակտիվ քննարկվում է Ռուսաստանի եւ հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարի թեման։
Ռուսաստանի մասով.
Ռուսաստանը շարունակում ու տեսանելի ապագայում շարունակելու է մնալ մեր տարածաշրջանի ամենաազդեցիկ խաղացողը։
Առանց Ռուսաստանի ԵԱՀԿ Մինսկի համանախագահություն չի կարող լինել։
Հետեւաբար ,ՀՀ որոշ իշխանավորների անհեթեթ մեկնաբանություններն այս առնչությամբ ծիծաղելի են:
Ռուսաստանը շարունակելու է պահել իր խաղաղապահներին Արցախում,իսկ 102-րդ ռազմաբազան ՝ Հայաստանում։
Դա բխում է նաեւ Հայաստանի ու հայության շահերից։
Հայ-ռուսական հարաբերությունների մասով.
Այս հակապետական ռեժիմի օրոք հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ չեն կարող զարգանալ։
Սրանք իրենց «ուղնուծուծով» հակառուսական են,ուստի դաշնակից չեն ընկալվել ու ընկալվելու ։
Կապիտուլյանտ ռեժիմի «պոտոլոկը» կարող է լինել հնազանդ վասալի կարգավիճակը,բայց ոչ երբեք Ռուսաստանի դաշնակից լինելը։
Համազգային անհրաժեշտություն է Փաշինյանի եւ նիկոլական իշխանության հեռացումը։
Դրանից հետո Հայաստանի նոր իշխանությունը պետք է ամեն ինչ անի հայ-ռուսական հարաբերություններին հաղորդելու իրական դաշնակցային բնույթ,լինի կանխատեսելի ու վստահելի դաշնակից։
Դա է պահանջում Հայաստանի ու Արցախի շահը»։