00:00:00

Իրականում որքա՞ն է Հայաստանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը․ նոր հարցումներ

09:20, 08 ապրիլ 2022

Հայաստանցիների միայն 13,8 տոկոսն են լիովին դրական գնահատում Նիկոլ Փաշինյանի գործելաոճը։ Այս մասին վկայում են «GALLUP INTERNATIONAL ASSOCIATION»-ի հերթական հեռախոսային հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են Հայաստանում և որին մասնակցել է 1002 քաղաքացի։ Այն անցկացվել է ապրիլի 2-6-ը։

Ըստ այդմ՝ հարցվածների 25 տոկոսն ասել են՝ ավելի շուտ դրական, 13,6 տոկոսն ասել են՝ ավելի շուտ բացասական, իսկ 34,1 տոկոսն ասել են՝ ընդհանրապես բացասական։

Քաղաքացիներին նաև հարցրել են, թե որ կուսակցությանը կամ դաշինքի օգտին կքվեարկեին, եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ։

Իշխող «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության անունը տվել են 20,4 տոկոսը, «Հայաստան» դաշինքի՝ 8,3, «Պատիվ ունեմ» դաշինքի՝ 3,7 տոկոսը, ԲՀԿ՝ 1,7 տոկոս։

Մնացած ուժերը մեկ տոկոսից քիչ ձայն ունեն։

Քաղաքացիների 28,8 տոկոսն ասել են, որ չեն մասնակցելու ընտրություններին, 12,9 տոկոսը դժվարացել են պատասխանել, իսկ 10 տոկոսն ասել են՝ ոչ մեկին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր