Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատը դեմ է քվեարկել 60-ից բարձր տարիքի մարդկանց համար պարտադիր պատվաստումներին, հաղորդում է Reuters-ը։
Գերմանիայի բնակչության մոտ 76,6 տոկոսն ընդունել է առնվազն մեկ չափաբաժին` ավելի քիչ, քան արեւմտյան Եվրոպայի այլ երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան կամ Իսպանիան, որտեղ այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմում են 81,4 տոկոս, 84,4 տոկոս եւ 86,9 տոկոս։
Աշնանը վիրուսի նոր ալիքից խուսափելու համար իշխանությունները առաջարկ են ներկայացրել, որ 60 եւ ավելի տարեկան քաղաքացիները պետք է պատվաստվեն հոկտեմբերի 15-ից։
Քվեարկած 683 պատգամավորներից 378-ը դեմ է քվեարկել օրենքին, իսկ 296-ը՝ կողմ։
Այնուամենայնիվ, այս պարտությունն անհաջողություն է կանցլեր Օլաֆ Շոլցի համար, ով նույնիսկ կոչ է արել արտգործնախարար Աննալենա Բերբոքին լքել Բրյուսելում ՆԱՏՕ-ի հանդիպումը՝ վերադառնալու քվեարկությանը:
Անցյալ շաբաթ Շոլցը ստիպված է եղել հրաժարվել 18 տարեկանից բարձր անձանց համար պարտադիր պատվաստումներ մտցնելու ծրագրից, քանի որ այն չի կարողացել հավաքել խորհրդարանական մեծամասնությունը: