00:00:00

Պրոֆեսիոնալ ստի միջոցով իշխանությունը մոլորեցրել է նաև լուրջ մտավորականների. Արա Զոհրաբյան

18:58, 07 ապրիլ 2022 Քաղաքականություն

Ազատագրական շարժման համահիմնադիր, փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,

Ազատագրական շարժմանը միացած արթուն հայրենակիցները  այս իշխանության նկատմամբ վստահություն չունեն: Համարյա բոլոր ոլորտներում իշխանությունը ձախողվել է:

Ինչու եմ ասում համարյա, որովհետև կա ոլորտ, որտեղ այս իշխանությունն առաջընթաց ունի: 

Այսպես, Հայաստանի Հանրապետությունում՝

- կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանանց (ԿՍԿ) թիվը 2018 թվականին կազմել է 4600, իսկ 2021 թվականին՝ 8140 (աճը՝ 177 տոկոսով)

- տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց (նույնասեռականներ, ՏՍՏ) թիվը 2018 թվականին կազմել է 16.100, իսկ 2021 թվականին՝ 22.716 (աճը՝ 150 տոկոսով)

- տրանսգենդեր անձանց (ՏԳ) թիվը 2018 թվականին կազմել է 150, իսկ 2021 թվականին՝ 1.015 (աճը՝ 676 տոկոսով)

- թմրամիջոցների ներարկային օգտագործողների (ներարկող թմրամոլների, ԹՆՕ) 2018 թվականին կազմել է 8900 տղամադր/105 կին, իսկ 2021 թվականին՝ 13.712 տղամարդ/398 կին (տղամարդկանց մոտ աճը՝ 154 տոկոսով, կանանց մոտ աճը՝ 379 տոկոսով):

Ինչ ասեմ դեռևս այս իշխանությանը հավատացող մեր հայրենակիցներին: Հասկանում եմ, ձեզ համար էլ է դժվար ընդունել, որ սխալվել եք ձայն տալով այս իշխանությանը:

Պրոֆեսիոնալ ստի միջոցով այս իշխանությունը մոլորեցրել է նաև լուրջ մտավորականների: Պարզ է, որ իր հացի խնդիրը լուծող հայրենակցին շատ հեշտ կմոլորեցներ: 

Բայց դեռ ուշ չէ: Արթնացեք, քանի դեռ կարող ենք միասին փրկել մեր երկիրը: Թուրքը մեզ չի նայելու սև ու սպիտակով, թուրքը մեզ նայելու է որպես ՀԱՅԻ:

ԶԱՐԹՆԻ՛Ր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր