00:00:00

«Մոնամիից»՝ ծաղիկ, «ՍԱՍ»-ից՝ հյութ, «Անուշ Նանի»-ում էլ ճաշկերույթ․ ինչ գնումներ է իրականացրել ԱԳՆ-ն

09:37, 07 ապրիլ 2022

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը ընթացիկ տարում գերատեսչության համար մի շարք գնումներ է արդեն իսկ կատարել։ Ձեռք բերված ապրանքների և ծառայությունների համար հիմնականում մրցույթ չեն հայտարարել, կատարվել է մեկ անձից։ Օրինակ «Մոնամի» ծաղկի սրահից նախարարությունը մեկ փունջ ծաղիկ է գնել, որի համար վճարել է 45 հազար դրամ։ Մեկ այլ պայմանագրով էլ հյութեր է ձեռք բերել, այս անգամ «ՍԱՍ» ընկերությունից։ Մասնավորապես Արարատ Միրզոյանի ղեկավարած նախարարությունը գնել է 12 հատ նարինջի հյութ, 10 հատ՝ բալի ու քանի որ տոպրակի գները ևս թանկացել են, երկու տոպրակի համար վճարել են 80 դրամ։ Զովացուցիչ ըմպելիքներ ձեռք բերելու պայմանագիրը կնքվել է մարտի 30-ին և վճարվել է 8680 դրամ գումար։

Նույն օրը՝ մարտի 30-ին նախարարությունը պայմանագիր է կնքել այս անգամ

Մոնամիից՝ ծաղիկ, Սաս-ից՝ հյութ, մեկ այլ կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն էլ նախծարաոիթյունում մեքենայի շարժիչի յուղ ու յուղի զտիչ են գնել «Կարկոմ» ՍՊԸ-ի հետ։ Ընկերության հաշվին փոխանցվել է 41.410 դրամ, որի շրջանակներում կատարվել է յուղի զտիչի, վառոցքի մոմերի  փոխարինում, ինչպես նաև շարժիչի յուղ ու յուղի զտիչ է գնվել։

129 հազար դրամով էլ ճաշկերույթ են կազմակերպել։ Մասնավորապես «Անուշ Նանի» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն ծառայությունը մատուցվել է 2022 թվականի մարտի 29-ին, գումարը փոխանցվել՝ հաջորդ օրը։

Նախարարությունում մարտի 28-ին էլ են ճաշկերույթի համար էլ են վճարել։ Այս անգամ «Յասաման» ռեստորանում է տեղի ունեցել, որի համար նախարարության բյուջեից հատկացվել է 73.250 դրամ։

Իսկ ահա 1 մլն դրամի պայմանագիր նախարարությունը կնքել է «ֆուլօփսիս» ՍՊԸ-ի հետ, որի շրջանակներում ընկերությունը իրականացրել է համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություններ։

Այսքանով իհարկե նախարարության ծախսերը չեն սահմանափակվում։ ԱԳՆ-ի բյուջեից ներկայացուցչական այլ ծախսեր ևս իրականացվել են, որոնք դարձյալ ըստ էության համարվել են հրատապ ու առանց մրցույցի են կատարվել։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր