00:00:00

Պատմությունը և դաժան ճակատագիրը, մեր երկրի համար ճակատագրական ժամանակաշրջանը չեն ընկճել հայ կնոջը

11:10, 07 ապրիլ 2022 Քաղաքականություն

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ապրիլի 7-ի առթիվ․

«Սիրելի մայրեր, կանայք և դուստրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի, և ըստ այդմ՝ մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ:

Հայ կինն իր պայքարող, արարող և ուժեղ տեսակով միշտ տարբերվել է աշխարհի մյուս ազգերի կանանցից: Մեր երկրին պատուհասած բոլոր փորձություններն ու բարդությունները մեզ հաջողվել է հաղթահարել, որովհետև տղամարդու կողքին՝ մարմնով նուրբ ու փխրուն, սակայն ոգով պինդ ու ուժեղ կին է եղել։

Կնոջ մեջ են մարմնավորված երկու կարևոր հատկանիշներ՝ մայրությունն ու գեղեցկությունը: Նա Աստծո ամենագեղեցիկ ստեղծագործությունն է, կյանքի առանցքը, պատվի և հպարտության կրողը:

Պատմությունը և դաժան ճակատագիրը, մեր երկրի համար այս ճակատագրական ժամանակաշրջանը չեն ընկճել հայ կնոջը, նա միշտ դրսևորել է հզոր կամք և հաստատակամություն: Դժվար է տանը լինել կին ու մայր, հայրենիքում՝ զինվոր, պատերազմի ժամանակ՝ գթության քույր:

Խոնարհվում եմ այն մայրերի ու կանանց մեծության առաջ, ովքեր որդիներ ու ամուսիններ են կորցրել հայրենիքի ազատության համար մղված թեժ մարտերում, և նրանց առաջ, որոնց որդիներն այսօր էլ կանգնած են հայրենիքի պաշտպանության սահմանին:

Սիրելի կանայք ու աղջիկներ, մայրեր ու քույրեր.

Իմ և ՆԳ նախարարության համակարգում ծառայող բոլոր տղամարդկանց անունից շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում բարեկեցություն, սեր ու ջերմություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր